Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ-ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ հարաբերությունները հաջողությամբ են զարգացել՝ վերջին տարիներին արձանագրելով դրական դինամիկա, որին, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության և 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանության բացումը:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012թ. հունիսին Ճապոնիա կատարած իր այցը և Ճապոնիայի Կայսեր ու վարչապետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումները:
Ընդգծելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիան իր պետական ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը և բարձր գնահատել վարկային, դրա¬մա¬շնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը, որտեղ մեծ է հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը:
Սերժ Սարգսյանը և Շինիչի Կիտաոկան գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետ¬ների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին և երկուստեք պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը:
Շինիչի Կիտաոկան մեծ ջերմությամբ է խոսել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության, մշակույթի մասին, որին, իր խոսքով, քաջածանոթ է մասնագիտության բերումով:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03