Հայաստանում UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 14-ին խոսել է երեխաների մասին: UNICEF Armenia-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը պատասխանել է երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին:
«Նախ ցանկանում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ին շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար։ Շատ հաճելի է լինել այստեղ, լսել երեխաներին, քանի որ նրանք մեր ապագան են եւ փորձում ենք լուծել նրանց բոլոր խնդիրները: Այս նախաձեռնության համար շնորհակալություն ՅՈւՆԻՍԵՖ-ին, որ փորձում են օգնել Հայաստանում կարիքավոր երեխաներին:
Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր երեխաներն ավելի ընկերասեր են, իսկ արտասահմանում մի քիչ այլ է: Ցանկացած երեխա պետք է ուրախ ու երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում։ Ես հիմա էլ եմ երեխա, այնպես չէ, որ հիմա շատ մեծ եմ: Բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք: Ինչ որ այժմ ունի Հայաստանը, կարծում եմ, ինչ-որ չափով բավարար է, թեեւ կատարելագործվելու տեղ կա:
Որպես ապագա հայր՝ պետք է բալանսավորված լինել, երբեմն մեղմ, երբեմն՝ խիստ: Ինքս կփորձեմ լինել մեղմ ծնող: Բոլոր այն երեխաները, որոնց հետ շփվեցի թե այսօր, թողեցին լավ տպավորություն»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցերին:
Հարցին, թե ֆուտբոլիստն ինչ կարծիքի է, երբ երեխաները դատի են տալիս ծնողներին, Մխիթարյանը պատասխանել է.
«Ճիշտ չեմ համարում, որ երեխան կարող է դատի տալ ծնողին: Ծնողն է երեխային լույս աշխարհ բերում, փորձում նրան ուղղություն տալ կյանքում։ Չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ ծնողները բռնություն են գործադրում, բայց մենք իրավունք չունենք դատի տալ մեր ծնողներին կամ ձայն բարձրացնել նրանց վրա: Նրանք մեր սրբություն են»,- ասել է Մխիթարյանը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02