ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի եւ ՄԶԳ Տեղահանված երեխաների եւ որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Ըստ Լեւոն Մկրտչյանի` ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է:
«Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական եւ մտածողության տարբերություններ: Կարեւոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւս շատ կարեւոր է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարեւոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում:
Այս համատեքստում նախարարը կարեւորել է կադրերի վերապատրաստման եւ հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձեւավորման հարցը: Լեւոն Մկրտչյանը ընդգծել է նաեւ, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի եւ ապահովության եւ ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաեւ տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից:
Հանդիպմանը ներկայացվել է նաեւ ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի եւ հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Առաջարկվող ծրագրով կձեւավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ ծրագրերը: Նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների եւ այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ շարունակական դարձնել նման աշխատանքային քննարկումները:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42