ՀՀ պետական բյուջեն 2017 թվականի հունվար-ապրիլի ընթացքում կատարվել է 11.4 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 11.5%-ը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալների՝ պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 32.3 մլրդ դրամ՝ առաջին կիսամյակում նախատեսված 95.7 մլրդ դրամի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներից փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 13.1 մլրդ դրամով: 2.2 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` ամբողջությամբ ապահովելով կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը:
Շուրջ 19.2 մլրդ դրամ է կազմել ֆինանսական զուտ ակտիվների հաշվին ֆինանսավորումը` կիսամյակային ծրագրով նախատեսված 100.9 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.5 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով կիսամյակային ծրագրի 10.3% ը: Նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման վարկային ծրագրերի շրջանակներում օգտագործված միջոցների չափով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է կիսամյակային ծրագրով նախատեսված գումարների 22.6% ը՝ 3.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 16.8 մլրդ դրամ օգտագործվել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից` կիսամյակային ծրագրով նախատեսված 98.3 մլրդ դրամի դիմաց:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44