Թուրքիայում ընդդիմադիր Ժողորվրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն 25 տարվա ազատազրկման է դատապարտվել պետական գաղտնիքը հրապարակելու համար, հայտնում է NTV-ն:
Բերբերօղլուն մեղադրվում է բեռնատարների խուզարկության գործով, որոնք պատկանում էին Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) եւ ուղեւորվում էին Սիրիա:
Բեռնատարների միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին՝ Ադանայի նահանգում, երբ զինծառայողները զննել են MIT-ին պատկանող եւ թուրք-սիրիական սահման ուղեւորվող բեռնատարները: Cumhuriyet պարբերականը լուսանկարներ եւ հոլովակ էր հրապարակել, որոնք, պարբերականի պնդմամբ, կատարվել են բեռնատարների խուզարկության ժամանակ: Լուսանկարներում եւ հոլովակում երեւում են հրետանային արկերով, ռումբերով եւ այլ զինամթերքով արկղերը: Թուրքիայի իշխանությունների վարկածով՝ բեռնատարները սիրիացի թուրքմենների համար «լոգիստիկ եւ հումանիտար օգնություն» են տեղափոխել: Բեռնատարների զննման գործով կալանավորվել է 17 թուրք զինվորական, նաեւ Ադանայի նահանգի ժանդարմերիայի նախկին պետը եւ 4 դատախազ, այդ թվում՝ Ադանայի նախկին գլխավոր դատախազը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44