«Armtimes.com-ը մի քանի օր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:
«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասաց Մարմաշենի բնակիչը:
Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխեն, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:
«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,-բողոքում են մարմաշենցիները:
Ըստ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի, տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:
«Մենակ Մարմաշենը չէ, շատ գյուղերի դաշտերի միջով են անցնում: Պոլիգոններ գնալու ժամանակ խախտում են իրենց ճանապարհային քարտեզը և մտնում են մեր սեփական դաշտեր»,- ասում է համայնքապետը:
Նրա տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի և 102-րդ ռազմաբազայի միջև այս հարցով տեղի են ունեցել բանակցություններ, ռուսական կողմը խնդրել է վնասի չափ ներկայացնել: Մարմաշենի բնակիչները նշում են, որ նմանատիպ քննարկումներ միշտ են եղել, բայց ոչ մի տարի փոխհատուցում չի կատարվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55