ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետության ապահովման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«2017 թվականի հունիսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը»,-ասաց նա և նշեց, որ նշված հարթակը թույլէ տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ:
«Արդյունքում ապահովում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասակարության հետ հետադարձ կապի ապահոման մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջը»,-ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա օրենքների և կառավարության որոշումների նախագծերի կայքում պատշաճ կերպով տեղադված լինելու, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը կառավարության աշխատակազմ ներկայանցելու պարտադիր պահանջի ապահովմանը:
Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ, որպեսզի կայքի հնարավորությունների մասին իրազեկվի հասարակությանը, քաղաքացիական հասարկությանը:
Վարչապետը նաև հանձնարարեց վերահսկողություն իրականացնել և ընթացքի մասին տեղեկացնել:
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
10:45
10:23
09:49
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16