Ռուսաստանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումը հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպման ժամանակ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը Մոսկվա Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ընթացքում, մենք չենք բացառում այդ հարցի ներառումը մի շարք միջազգային խնդիրների քննարկման ընթացքում: Դա բնական է, մենք երկխոսության մեջ ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում նաև այդ հարցի առնչությամբ, այդ պատճառով դրա քննարկումը չի բացառվում»,- ասել է Զախարովան:
Խոսելով տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին՝ Զախարովան նշել է, որ պետք է սպասել Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանությանը, ով կկիսվի իր գնահատականներով, որոնք կտեղադրվեն երկրի արտաքին գործերի նախարարության կայքում:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ինչ վերաբերում է հնարավոր շփումներին, ապա հենց դրանք համաձայնեցվեն, ԱԳՆ-ն լրագրողներին կտեղեկացնի այդ մասին: «Այժմ այդ առնչությամբ ես որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:
Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանը որպես միջնորդ երկիր անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գտնվի փոխզիջում, բայց ոչ ի վնաս ժողովուրդների ապագայի:
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կողմ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, նրանց պաշտոնական ներկայացուցիչները և քաղաքական գործիչներն ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ իրենց հայացքները: Գոյություն ունի այդ հարցի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Փոխզիջման որոնումը, ինչպես հասկանում եք, կողմերի դիրքորոշումների մոտեցումն է՝ անկախ նրանից, թե երբեմն որքան հակառակ դրանք կարող են լինել: Համապատասխանաբար, դա միջազգային պրակտիկա է, դիվանագիտական աշխատանք է՝ գտնել թվացյալ անլուծելի հարցերի լուծում»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ներկայիս իրավիճակը պահանջում է հակամարտության կարգավորում և առաջընթաց, այդ պատճառով էլ վերջին շրջանում շփումներն ինտենսիվացել են:
«Ներկայիս իրավիճակը պահանջում է կարգավորում, առաջընթաց, հենց այդ պատճառով վերջին ժամանակներում ինտենսիվացել են շփումները: Դրանք անց են կացվում տարբեր ձևաչափերով: Ռուսաստանը՝ որպես համապատասխան ձևաչափի մասնակից, իր կողմից անում է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի: Իհարկե, ցանկալի կլիներ, որ փոխզիջումը գտնվի հնարավորինս շուտ, բայց ոչ երկու երկրների ժողովուրդների և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում անմիջականորեն ապրող մարդկանց ապագային ի վնաս»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56