Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ հիվանդանոցից ասում էին, որ նա նաև եղել է դանակահարված: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա): Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև սպանվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Սամվելի Խանամիրյանն է:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վահանի Վերանյանը, ով հայտնել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են` դա իրականություն է, թե ոչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22