ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, ինքը ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից:
«Գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղափոխվել է այլ պաշտոնի, սակայն դա չի նշանակում ազատվել կադրերից: Այս պահին որևէ փոփոխություն չի նախատեսվում, եթե փոփոխություններ լինեն կհայտնեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություններին, ապա նա ասաց, որ այս պահին որևէ նման ծրագիր չկա:
«Եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից նա քրեակատարողական հիմնարկում է, թե նախարարութան աշխատակազմում, բնականաբար, կարող են քայլեր ձեռնարկվել: Բայց կադրերից ազատվելու որևէ ծրագիր չի եղել, կարող եք նաև համադրել իմ կադրային քաղաքականության հետ և կտեսնեք, որ երբևէ որևէ կառույցում, որը ես ղեկավարում եմ չի լինում կադրային լուրջ ցնցում»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե գոհ է ՔԿՀ-ների աշխատանքից, նա ասաց, որ եթե գոհ լիներ ապա չէր զբաղեցնի այս պաշտոնը: Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել պլանավորվող քայլերից:
«Դա պահանջում է ոչ թե հրապարակային գեղեցիկ բարձրագոչ հայտարարություններ, այլ պահանջում է իմ կողմից առավել մանրամասն վերլուծություն: Հենց պատրաստ լինեմ յուրաքանչյուր ոլորտի հետ կապված, թե ինչ քայլեր եմ համարում առաջնահերթ, այդ մասին կտեղեկացնեմ հանրությանը»,-ասաց նա և նշեց, որ արդարադատության ոլորտում ցանկացած նոր քայլ, բարեփոխում պետք է ուղեկցվի հանրային քննարկումով:
Հարցին, թե կտրուկ քայլերի պատրաստվում է գնալ ՔԿՀ-ների ոլորտում, նախարարն ասաց. «Լուրջ քայլեր արվելու են, սակայն եթե կտրուկը հասկանում եք արագ քայլեր, որոնք անմիջապես մեկ օրվա ընթացքում իրավիճակ են փոխելու՝ ոչ, որովհետև բավարար փորձ ունեմ հասկանալու համար, որ կտրուկ քայլերը ինչպես կտրուկ սկսում են նույն ձևով կտրուկ ավարտվում են և երբեմն չեն հասցնում ակնկալվող արդյունքի: Մենք շտապելու ենք դանդաղ, բայց ունենք ձևակերպված խնդիրներ, որոնք փորձում ենք վերջնական տեսքի բերել, լրամշակել և այլ առ քայլ առանց կանգ առնելու գնալու ենք առաջ»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02