ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցի քննարկումն էր:
Հիմնական զեկուցողը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ՔԿՀ-ներում իրենց այցերի շրջանակներում որպես կարևոր խնդիր են արձանագրել «բուժսպասակման ծայրահեղ ծանր վիճակը»:
Զոհրաբյանը նշեց, թե այստեղ օրենսդրական կարգավորումների խնդիր կա և իրենց առաջարկն է ՔՀԿ վարչության ենթակայությունից հանել բժիշկներին:
Ըստ նրա՝ խնդիր կա նաև դեղորայքային սպասարկման հարցում: «Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Ե՛վ Հրազդան ՔԿՀ-ում, և՛ մյուս ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի, երբ բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում է դեղորայք՝ տնայնագործական դեղաբույսերով»,-ասաց նա և նշեց, որ հարազատն էլ կարող է դեղ փոխանցել, սակայն այստեղ էլ ստուգման անցկացման հարց կա:
Զոհրաբյանն անդրադարձավ նաև մեթադոն դեղամիջոցի խնդրին և նշեց, թե թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար մարդիկ ստանում են մեթադոն, մինչդեռ ՔԿՀ ղեկավարությունն է որոշում ում տալ, ում՝ ոչ: «ՔԿՀ-ներում պետք է սահմանվի պարտադիր դեղորայքների ցանկ, հակառակ դեպքում թողնում է կամայականությունների տեղ»,-ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47