ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության աշխատակազմի ձեռքբերումներին՝ նշելով, որ կարողացել են նորամուծություն մտցնել աշխատելաոճում։
«Ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց որոշակի նորամուծություն մտցնել աշախատելաոճի մեջ, որը բնականաբար հանրության մոտ տեսանելի չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում կոռուպցիա բնականաբար կարող է լինել և ամենակարևորն այն է, որ պայքարը լինի այնպիսին, որ առաջինը՝ չլինեն կոռուպցիայի հիմքեր, և երկրորդը՝ եթե, այնուամենայնիվ, կոռուպցիոն ռիսկեր լինեն, դրանք պետք է անպայման բացահայտվեն և պատժվեն:
Նախարարն ասաց, որ ձեռնարկող քայլերը՝ սկսած ապօրինի հարստացումից, կանխիկ շրջանառությունը որոշակի կատեգորիայի մարդկանց համար սահմանափակելուց և արգելելուց մինչև ԱԺ փոխնախագահ, նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած հակակոռուպցիոն մարմնի ձևավորումը կոչված են կանխարգելիչ գործողությունների և, անշուշտ, պարունակում են որոշակի սանկցիաներ:
«Դատական համակարգում բազում են խնդիրները, չի կարելի պարզունակ միայն գնահատել կոռուպցիոն տեսակետից,այդ խնդիրները կապված են՝ արդյունավետության, արհեստավարժության, ժամանակատարության, դատական պրոցեսի մատչելիության, իրավական օգնության հետ, այսինքն՝ խնդիրը ավելի շատ բազմազան է և կոռուպցիոն տեսանկյունից միայն ներկայացնելը ճիշտ չէ»,- հավելեց նա:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02