«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր նվաստացնող դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում. այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին»,- հայտարարել է կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրը: Նա կոչ է արել անհապաղ չեղյալ համարել պատգամավորի դեմ կայացված որոշումը:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ:
Բերբերօղլուն այն 130 պատգամավորների շարքում էր, ում անձեռնմխելիությունը 2016 թվականին հանվել էր: 2017թ. հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել հենց դատարանի դահլիճում:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55