Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 8-ից մինչև 14-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Ինչպես տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի Հանրապետությունների տարածքներում՝
• հունիսի 8-ին, ժամը 22:37-ին, M=1.0, Գավառ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք,
• հունիսի 9-ին, ժամը 01:37-ին, M=1.9, Քարվաճառ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևելք,
• հունիսի 9-ին, ժամը 21:07-ին, M=1.2, Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք,
• հունիսի 11-ին, ժամը 17:17-ին, M=1.9, Քարվաճառ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս,
• հունիսի 12-ին, ժամը 01:45-ին, M=1.9, Գյումրի քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հունիսի 8-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևելք: Հունիսի 13-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Ծնորի քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ (մագնիտուդ 2.7): Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Ահար քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունիսի 12-ին Էգեյան ծովում, Թուրքիա-Հունաստան սահմանային գոտում` Իզմիր քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով Լեսբոս կղզում զոհվել է մի կին, տուժել է 15 մարդ, հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան: Քանդվել են տասնյակ տներ, արգելափակվել ավտոճանապարհները: Տուժել է հատկապես կղզու հարավում տեղակայված Պլոմարի քաղաքը: Երկրաշարժը զգացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, մոտակա կղզիներում, ինչպես նաև թուրքական քաղաքներից Ստամբուլում և Իզմիրում:
Հունիսի 14-ին Կենտրոնական Ամերիկայում՝ Գվատեմալայի Սան Մարկոս քաղաքից 15 կմ դեպի հյուսիս գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Վերջինիս հետևանքով զովել է 5 մարդ, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մասնակիորեն քանդվել է ավելի քան 40 շինություն: Առաջացած սողանքի պատճառով արգելափակվել են ավտոճանապարհներ: Երկրաշարժից տուժել է ընդհանուր թվով 600 մարդ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47