Առաջարկել ենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում ներգրավվեն ընդդիմության ներկայացուցիչներ. «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ ԿԸՀ կազմը փոխելու առաջարկին ի պատասխան՝ այսպես ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել և աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ասել էր, որ իր խորհուրդն է հայերին՝ ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց դարձնել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով դեսպանին, նաև հիշեցրեց, որ նոր քվեակարգով են անցկացրել ընտրությունները, ուստի անհրաժեշտ էր իրազեկման աշխատանքներ կատարել:
«Պարոն դեսպանը նշեց մի շարք խնդիրներ, ես կցանկանայի կարևորել մեկ հանգամանք՝ դա ազնվությունն է: Ազնվություն՝ անկեղծություն տեսակետներ ներկայացնելու մեջ, ոչ թե գույները խտացնել, ոչ թե փորձել տեսնել միայն վատը, փորձել տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա նկատելի չի, փորձել շեշտադրումներ անել դրանց վրա, փորձել այն պայմաններում, երբ 4000 տեխնիկական սարքավորումները քվեարկության օրվանից 10-12 օր առաջ բերվեց և այդ ամենը փորձարկվեց՝ առանց նույնիսկ նախնական փորձարկում անելու, ավելի շատ շեշտադրում անել 1-1,5 տոկոս խափանումների վրա, քան թե խոսել 99 տոկոս ձեռքբերման մասին, սա, կարծում եմ, ծայրահեղացված մոտեցումներ են»,- ասաց նա՝ նշելով, որ որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել, չպետք է մատնանշել թերությունները, բայց միաժամանակ պետք է ճիշտ գնահատականի արժանանա այն աշխատանքը, որն արվել է:
Խոսելով Սվիտալսկու առաջարկած՝ ԿԸՀ-ի կազմը փոխելուն, ընդդիմության և քաղհասարակության անդամներից էլ այնտեղ ներգրավելու մասին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Բայց չէ՞ որ ընտրական գործընթացի կարևորագույն օղակներից մեկն էին նաև տարածքային ընտրական հանձնաժողովները: Բաց, հրապարակային հայտարարություն եղավ՝ տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը համալրելու համար: 38 հանձնաժողովներից 15-ում մենք ստացանք ճիշտ այնքան դիմում, ինչքան անդամների քանակն է: Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել և աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»:
Նա կոչ արեց՝ ընտրությունների մասին գնահատականներում լինել անկեղծ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02