Սննդի հետ կապված որևէ խնդիր չի արծարծվել ՄԻՊ զեկույցում. ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգմավոր Վարդևան Գրիգորյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ըստ նրա, սնունդը որակով տալիս են, բայց չնայած դրան դրսից ևս կանոնավոր անազատության մեջ գտնվող անձինք սնունդ ստանում են:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց՝ ՔԿՀ-ներ շրջայցերի ժամանակ տեսել են, թե ինչ ծավալի սնունդ է մուտք գործում:
Վարդևան Գրիգորյանը շարունակեց, թե, օրինակ, Նուբարաշեն ՔԿՀ-ում կա սննդի կետ և հարցրեց. «Եթե նույն ձևով լինի դեղատուն և առաջին անհրաժեշտության դեղեր լինեն կալանավայրում, ինչքանով է մեծանում անօրինական դեղերի մուտքը կալանավայր, թեկուզ վճարովի ծառայությունից օգտվեն»:
Պատգամավորը նշեց, որ դեղերի ծառայության խնդիրը չափազանց լուրջ է:
ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը նշեց, թե կարծում է, որ որոշակի ռիսկեր կարող է առաջացնել: «Իհարկե, դեղերի հարցն առաջնային է, բայց դեղատան հետ կապված կդժվարանամ լուծում տալ, պետք է ուսումնասիրել: Գուցե ցանկացած դեղ կարող են թմրամիջոց պատրաստելու համար օգտագործել և այդ ռիսկը պետք է հաշվի առնել, ուստի խոստանում եմ ուսումնասիրել»,- ասաց Թաթոյանը:
Իսկ թե ինչու սննդի հարցը ներառված չէ զեկույցում, Թաթոյանը պատասխանեց, որ չեն անդրադարձել, քանի որ մեծ կլիներ ծավալը և զեկույցը հատորներ կկազմեր:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47