ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՄ հարեւանության քաղաքականության մասնակից երկրների վարկավորման գործողությունների բաժնի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորությամբ (պատվիրակության կազմում՝ Հայնց Օլբերս-ԵՄ հարեւանության երկրների վարկավորման գործողությունների բաժնի տնօրեն, Լիոնել Ռապել- բաժնի ղեկավար, Վիոլեյն Սիլվեստրո- վարկային գծով ավագ մասնագետ, Սեբաստիեն Հուսոն դը Սամփինի- Հարավային Կովկասի մշտական ներկայացուցիչ, Ալեքսանդր Բախտամյան- վարկային գծով մասնագետ):
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիրը», որը ֆինանսավորվելու է 3 աղբյուրներից՝ ԵՆԲ-ից 30 մլն եվրո, ՎԶԵԲ-ից 30 մլն եւ Եվրոպական Հարեւանության Ծրագրից՝ 20 մլն եվրո դրամաշնորհ շրջանակներում:
Հայնց Օրբելսը նշել է, որ ԵՆԲ-ի վարկային քաղաքականության առաջնայնություններից են ջրային որոլտի եւ գյուղական համայնքների զարգացումը, որի շրջանակներում Բանկը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նաեւ տեխնիկական զարգացման եւ արդիականացման առումով:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Ոռոգման համակարգի արդիականացմանն ուղղված ծրագիրը, որի իրականացման համար ակնկալվում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկի վարկային աջակցությունը՝ շուրջ 50 մլն դոլարի չափով: Բանկի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունների կառուցողական բնույթի վերաբերյալ եւ նշել, որ պատրաստ են վարկային այս ծրագրի շրջանակներում քննարկել նաեւ խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02