Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարության եւ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանի միջեւ դատական վեճը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նրանց միջեւ դատական քաշքշուկը սկսվել է 2013թ.-ի մայիսի 18-ից, երբ Վանաձորի ծննդատանը ծննդաբերած Լիլիթ Նալբանդյանն ընկավ կոմայի մեջ: Ըստ հարազատների՝ ծննդաբերությունից հետո բժիշկները հեռացել են, իսկ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, այնուհետեւ կլինիկական մահ է արձանագրվել եւ նա հայտնվել է կոմայի մեջ: Երկարատեւ քաշքշուկներից հետո իրավապահ մարմիններն այդպես էլ բժշկական սխալ չգտան, քրեական գործը կարճեցին: Լիլիթ Նալբանդյանի հարազատներն առ այսօր համոզված են՝ Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգի պատճառով է տեղի ունեցել այս ամենը:
Չնայած բժիշկներին մեղադրանք չառաջադրվեց, Նալբանդյանների քաղաքացիական հայցն ընդդեմ Վանաձորի բժշկական կենտրոնի բավարարվեց: 2014թ.-ին դատարանը պարտավորեցրեց հիվանդանոցի ղեկավարությանը 6 մլն դրամ վճարել, ինչպես նաեւ ամսական շուրջ 600 հազար դրամ տրամադրել կոմայի մեջ գտնվող ծննդկանի ընտանիքին: Ի դեպ, այս գումարն ամեն ամիս հենց բժշկական կենտրոնի ղեկավարությունն է տրամադրում: Շահվերդյանից եւ անեսթեզիոլոգից գումարը բռնագանձելու համար ԲԿ-ն դիմել էր դատարան: Շուրջ 3 տարի է՝ քաղհայցը քննվում է: Օրերս, գործի քննությունը վերսկսվել է, այն մակագրվել է նոր դատավորի:
Նշենք, որ մինչ հիվանդանոցն ու բժիշկները դատական քաշքշուկի մեջ են, Շահվերդյանի ընդունած ծննդկանների արյունահոսության դեպքերը սրանով չեն սահմանափակվում: 2016թ. հոկտեմբերի 18-ին նույն բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկան մահացավ: Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո արյունահոսություն սկսվեց, իսկ ժամեր անց մահացավ: Կատարվածի մեջ ծննդկանի հարազատները մեղադրում են ընդունող բժիշկ Բալայանին եւ Շահվերդյանին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47