Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է ստեղծման 45-ամյակը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշխատակազմին և արվեստագետներին՝ թանգարանի հիմնադրման առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է թանգարանի դերն ու նշանակությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր իսկապես մեծ արժեք է մայրաքաղաքի համար: Տարիներ շարունակ այստեղ ցուցադրվող հեղինակները թեև դարձել են արդեն ավագ, սակայն միևնույն ժամանակ իրենց գոյությամբ ու թանգարանում ի պահ թողած ժառանգությամբ յուրօրինակ հմայք են բերում Երևանին: Ուրախ եմ նաև, որ թանգարանում ներկայացված են ազատախոհ երիտասարդ արվեստագետներ, որոնք կերպարվեստի բնագավառում հասցրել են հեղինակություն վայելել նաև արտերկրում», - նշել է Արամ Սուքիասյանը:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Ժամանակակից արվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված ալբոմում ներկայացված են հիմնականում 80-ական թվականների հեղինակներն ու աշխատանքները: Գիրքը կազմվել է դեռևս տարիներ առաջ՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն իր տեսակով 2-րդ գիրքն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ նկարիչների ու քանդակագործների ժամանակակից արվեստին:
Հյուրերը շրջել և ծանոթացել են նաև թանգարանի 45-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42