ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստը երկար տևեց, քանի որ քննարկվում էր կառավարության գործունեության ծրագրի նախագիծը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Պետք է ասեմ, որ կառավարության ծրագիրը բավականին լուրջ հայտ է ու այն իր մեջ ներառում է ՀՀ նախագահի մայիսի 18-ի ծրագրային-հայեցակարգային դրույթների թիրախները», - ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է հստակ թիրախ ընտրել տնտեսական աճ՝ տարեկան հինգ տոկոս։
«Նվազագույն աշխատավարձի աճ 25 տոկոս, գործազրկության 12 տոկոս նվազում, շատ լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն բլոկին, ու հակակոռուպցիոն գործունեությունն ու հակակոռուպցիոն բարեփոխումները պետք է մեր կառավարության առաջիկա տարիների աշխատանքներում առանցքային տեղն ունենան», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովի խոսքով՝ կառավարության ծրագրում շատ կարևոր տեղ է հատկացվում Հայաստանի անվտանգության խնդիրներին։
«Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի անվտանգության համակարգը ՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով ազգ-բանակ գաղափարախոսությանը ու բոլոր այն գաղափարներին, որոնք բխում են ազգ-բանակ փիլիոսոփայությունից», - նշեց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ կառավարության ծրագիրը վերջնական տեսքի կբերվի այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ։
«Բայց կարող եմ նշել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել հիմնականում իրատեսական ծրագիր», - հավելեց Շարմազանովը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55