Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել էր «Mix Battle Fest 2017» փառատոնը: Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ «Mix Battle Fest 2017»-ն է:
Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա և առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա: Այս փառատոնը փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է: Այն մեր մայրաքաղաք ներմուծված համեմատաբար նոր մարզաձև է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում տարեցտարի մեծ տարածում են ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2017»-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:
Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացնող «Mix Battle Fest 2017»-ն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով: Մարզական շոուն ավարտվել է դիսկոտեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47