Մաշտոցի 52 հասցեում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Երբեմնի ԵՊՀ հյուրատունն առաջիկայում վերածվելու է «Քրոուն պլազայի»։ Շինհրապարակում գտնվող աշխատակիցներն ասացին, որ, ամենայն հավանականությամբ, մինչև ձմեռ կավարտեն աշխատանքները, այս պահին դեռ ամրացնում են շենքի հիմքերը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ինչպես հիշում եք, ԵՊՀ «Հյուրերի տունը» դեռ 2015 թվականին վաճառվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հորը պատկանող «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ Համալսարանի շենքը վաճառվել էր 2 մլրդ․ 2 մլն․ դրամով։ ԵՊՀ-ի «հավերժ» ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, թե այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի և սպորտի դասերը և նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակասլաց լինեն»։
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Ստանիսլավ Համբարձումյանին պատկանող ընկերությունը պայմանագիր է կնքել InterContinental Hotels Group-ի հետ, որի համաձայն՝ հայաստանյան «Քրոուն Պլազա» ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը կհանձնվի Մաշտոցի 52 հասցեում գտնվող շենքը։ Նշենք, որ InterContinental Hotels Group-ը հյուրանոցային սպասարկում է իրականացնում ավելի քան 50 երկրում, ունի ավելի քան 400 հյուրանոցային համալիր։ «Քրոուն Պլազան» 4-5-աստղանի հյուրանոց է»,-հավելել է թերթը։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55