Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ «արդարության երթ» է սկսել: ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկելու նպատակով անցկացվող երթը գլխավորում է անձամբ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Քըլըչդարօղլուն երթից առաջ հայտարարել է, որ դանակն արդեն հասել է ոսկորին:
«Հույս ունեմ, որ խիղճները կորցրածները կլսեն մեր ասածները: Հանուն արդարության երթ եմ սկսում: Երթով գնալու եմ մինչև ստամբուլ: Մեր երթը շարունակվելու այնքան, մինչև վերականգնվի արդարությունը: Եթե որևէ մեկը պետք է վճարի դրա համար, ապա թող ես լինեմ»,- հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը:
Նշվում է, որ 28 օրվա ընթացքում ԺՀԿ ղեկավարը և նրա կուսակիցները Ստամբուլ հասնելու համար քայլելու են օրական 18 կիլոմետր:
Աղբյուրը հիշեցնում է, որ 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո երեկ՝ հունիսի 14-ին դատարանի դահլիճում կալանավորվել է ԺՀԿ պատգամավոր Էնիս Բերբերօղլուն:
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):
Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում:
(1).jpg)
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01