ՀՀ Վերահսկիչ պալատում վերջին շրջանում իրականացված կրճատումների հարցով մի խումբ նախկին քաղծառայողներ նամակով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Համաձայն նամակի՝ Վերահսկիչ պալատում կրճատումներն իրականացվել են օրենքի դրույթների խախտմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ-ի կայքը:
Մասնավորապես՝ խախտվել է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի՝ «Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին»:
Նամակի հեղինակների պնդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև վերոնշյալ օրենքով պաշտպանված քաղաքացիներ, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի կայքում կրճատումների վերաբերյալ 2017 թ. հունիսի 12-ին հրապարակված հայտարարությամբ չի մեկնաբանվում, թե ինչ սկզբունքով են իրականացվել կրճատումները և ինչու է նախապատվությունը տրվել այս կամ այն աշխատակցին:
Հայտարարության մեջ հղում է կատարվում միայն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 12.06.2017թ. Ν 486-Ա որոշմանը, որով Վերահսկիչ պալատի 14 գլխավոր մասնագետների հաստիքների կրճատմամբ պայմանավորված՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Նամակագիրները դժգոհում են, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղծառայողների շահերը պաշտպանելու փոխարեն մասնակից է դարձել այդ գործընթացին, և ակնկալում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությունը՝ օրենքի խախտմամբ աշխատանքից ազատված քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում: Նամակում նշվում է նաև, որ կրճատված աշխատակիցները, «հույսը դնելով օրենքի կողմից պաշտպանված լինելու վրա, վերցրել էին վարկեր, և հիմա շփոթված և հուսահատված չգիտեն ինչ անել»:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58