Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստն անցնում էր բավականին լարված մթնոլորտում։ Նիստին մասնակցում էր նաև «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց խոսափողները չեն աշխատում, ապա հարցրեց, թե ինչու չեն աշխատում։ Սրան ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց՝ «որովհետեւ չի աշխատում»։
Մթնոլորտն էլ ավելի լարվեց, երբ «Երկիր Ծիրանի»–ի անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց հարցեր տալ Տարոն Մարգարյանին, վերջինս էլ դժգոհեց, թե «այդ աղջկա բարձրախոսը» պետք է անջատել:
Սրան հետևեց Զարուհի Փոստանջյանի զգուշացումը՝ «Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն- ազգանունով դիմեք»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հակադարձեց, թե իրեն փոխանցել են, որ Զարուհի Փոստանջյանի խմբակցության անդամնեը ոչ մի կոնտակտ չեն փոխանցում, չեն լուսանկարվում, սակայն «Երկիր Ծիրանի»–ի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը պատասխանեց, որ բոլոր կոնտակտները փոխանցել են, սակայն իրենց հավուր պատշաճի չեն ծանուցել նիստերի մասին։
Նախքան քվեարկությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից հարց ուղղվեց Տարոն Մարգարյանին այն մասին, որ Կամո Արեյանը 1997 թվականից ակտիվորեն մասնակցել է Երևանի կառավարմանը, հետևաբար կա նաև նրա մեղաքը, կանաչապատ տարածքների պակասելու մեջ, և հետևաբար, արդյոք արդյունավե՞տ կլինի նրա՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնունում պաշտոնավարելը, ինչին Տարոն Մարգարյանը պատասխանեց՝ ասելով, որ ՀՀԿ քաղաքական թիմը համարում է, որ, այո, արդյունավետ կլինի:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02