Այդ մեքենան, որ տեսել եք, դա իմ անձնականն է, և այն ոչ թե Bentley է, այլ Chrysler: Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
«Դա Իմ անձնական մեքենան է, մոտ մեկ տարի առաջ եմ ձեռք բերել, մինչ այս պաշտոնին գալը: Մեքենան թանկարժեք չի, սովորական Chrysler է, որի շուկայական արժեքը մոտ 5000-8000 դոլար է: Դուք տեսքին մի նայեք, տեսքով այն նման է Bentley-ի, մարդիկ մտածում են հենց դա է»,- նշեց նա:
Վահան Զուրաբյանը նաև հայտնեց, որ մինչև տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը եղել է «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
Նշենք, որ «Հանգրվան» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումն է, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը:
«Հանգրվանի» տնօրենի պաշտոնից առաջ էլ Զուրաբյանը 10 տարի աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Հարցին, թե որն է պատճառը, որ ամեն ինչով ապահովված լինելով համաձայնել եք աշխատել տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, Վահան Զուրաբյանը պատասխանեց. «Ես սիրում եմ բարդություններ և հաղթահարել այդ բարդությունները»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47