Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ավելի արդարացի կլիներ, եթե Պյոտր Սվիտալսկին մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները և տեղաշարժերը, որ եղել են և կան Հայաստանի ընտրական համակարգում:
«Ավելի արդարացի կլիներ, որ նա մատնանշեր այն դրական միտումները, որ կան Հայաստանի ժողովրդավարացման զարգացման գործում, որն արվել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ, այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատական հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ճիշտ կլիներ՝ ԵՄ դեսպանը տար ամբողջական գնահատական, որում տեղ կգտնեին այն դրական բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի ընտրական համակարգում նաև Եվրամիության գործընկերների աջակցությամբ:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ՀՀ ԿԸՀ կազմը պետք է փոխվի, իսկ դրանում ներգրավված պետք է լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32