Քաղաքացու՝ ջրանցքում հայտնվելու տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Ոստիկանությունը նման ահազանգ ստացել է: Այսօր ժամը 11:05-ին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ջրատարը մարդ է ընկել»:
Նա հայտնեց, որ դեպքի վայր մեկնած խումբը՝ ոստիկանության ծառայողն ու ԱԻՆ աշխատակիցը ջրատարից դուրս են բերել կնոջը, ով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:
Հրազդանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը նորմալ է.«Քաղաքացին իրեն լավ է զգում, մի փոքր մրսածություն կա: Վիճակը նորմալ է, գիտակցությունը տեղն է և բժշկի հերթական ստուգումից հետո հավանաբար այսօր դուրս կգրվի հիվանդանոցից»:
Նշենք, որ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը ևս հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 11:01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47