Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Սոֆտկոնստրակտ»-ի նորաբաց գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին:
Նախագահին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող 2-րդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:
Նախագահ Սարգսյանը այցի ընթացքում ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս:
Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 2203 աշխատակից և 2017 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «Պիկսարտ» ընկերության գրասենյակ, որը գործունեություն է ծավալում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում և Երևանում:
Ընկերության համահիմնադիրների և ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել «Պիկսարտ» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ ծանոթացել հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին, որոնցից «Պիկսարտ»-ում կարևորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն կխթանի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58