«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում այսօր տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպի շնորհանդեսը: Գիրքը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:
«Գուրգեն Խանջյանը ստեղծագործական լուրջ ճանապարհ է անցել, և նրա գրական ձեռագիրը ճանաչելի է բոլորիս: Գրական փորձառության տեսանկյունից հետաքրքիր է, թե ի՞նչ նորություն է նա մեզ ասելու: Իմ համոզմամբ, գրականությունը ստույգ արտացոլում է իրականության պատկերը և ունի գաղտնագրեր, որոնց միջոցով հնարավոր է գուշակել ապագան. ցանկանում էի իմանալ, թե Խանջյանն իր վեպերի միջոցով ի՞նչ է կանխագուշակում երկրի, պետության վերաբերյալ: Այս գրքում նախկինում կոսմոպոլիտ Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք ու բարձրաձայնում երկրի, պետականություն հետ կապված իր մտահոգությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նա հավելեց, որ վեպում շատ են կարոտային տրամադրությունները՝ կապված Երևանի, շենքերի, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք անհետանում են:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանի խոսքով` Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն համաշխարհային վեպ է, որն ամփոփում է հեղինակի անցած ուղին` անդրադառնալով մահվան, ազատության, ժամանակի թեմաներին:
Արմենպրես
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03