Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կառույցը դեռ չի քննարկել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի կողմից քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենայով հետիոտնին վրաերթի ենթարկելու հետ կապված հարցը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Երբ Կոտայքի տարածքային կառույցը նման քննարկում կունենա, մամուլը այդ մասին կտեղեկանա»,- շեշտեց նա:
Ռուբեն Թադևոսի դիտարկմամբ, եթե քննարկում չի եղել բնական է, ոչ մի որոշում չի կարող կայացվել:
Նշենք, որ Ռուբեն Թադևոսյանն ավելի վաղ ասել էր, որ հարցը կուսակցությունում քննարկվելու է:
Հիշեցնենք, որ 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը հունիսի 8-ին Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանին և դեպքի վայրից դիմել փախուստի։
Վալերի Թորոսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։ Քաղաքապետի անչափահաս որդին դեռևս չունի վարորդական իրավունք: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Քաղաքապետի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32