Հունիսի 18-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ արևադարձային շրջաններից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա մոտ 5-6 աստիճանով. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում՝ հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի մինչև +33…+35 աստիճանի:
Սուրենյանն ընդգծեց, որ վերջին երկու օրերին հանրապետություն ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման արդյունքում դիտվեց առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի զգալի անկում: «Օդի ջերմաստիճանն այնքան էր նվազել, որ լեռնային առանձին բնակավայրերում, մասնավորապես՝ Աշոցքի և Գավառի հատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին մոտեցավ 1-ի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում նվազեց մինչև 12-11 աստիճան»,- ասաց նա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքով՝ չնայած եղանակի տաքացմանը այդ տաք օդային հոսաքները, որոնք գալիս են Հարավային Արևմուտքից, անցնում են Միջերկրական ծովի վրայով և իրենց հետ բերում են խոնավության որոշի պաշարներ, ինչի արդյունքում երեկոյան ժամերին հունիսի 18-22-ին հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Ըստ նրա՝ հանրապետության մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, իսկ անձրևները կկրեն զուտ լոկալ, երակային բնույթ, այսինքն՝ բնակավայրերի մի մասում կլինեն անձրևներ, իսկ մյուս մասում ոչ:
Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ նշված ցուցանիշները համապատասխանում են մեր կլիմայական պայմաններին, իսկ սպասվող տեղումները բարենպաստ ազդեցություն են թողնում՝ և՛ գյուղատնտեսության, և՛ ջրամբարների լցվածության համար կարևոր են: «Մեզ շահավետ չէ, որ տարվա այս ժամանակահատվածից տեղումները դադարեն, ջերմաստիճանը բարձրանա և երաշտային պայմաններ ստեղծվեն»,-ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47