«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր բաղադրիչը) վեց հրթիռ է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք մեծ ճշգրտությամբ խոցել են թիրախները: ԻՀՊԶ-ի օդատիեզերական ուժերի կողմից հասցված հրթիռային հարվածի այս մանրամասները հայտնել է Fars գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ «միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռներ են արձակվել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Սիրիայի Դեր Զորի շրջանում, դրանք կտրել-անցել են Իրաքի օդային տարածությունը եւ բարձր ճշգրտությամբ խոցել առաջադրված թիրախները»:
Զորակազմի հրամանատարության՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջին հեռահարության «երկիր – երկիր» դասի հրթիռներն արձակվել են Քերմանշահի եւ Քրդստանի նահանգներում զորակազմի ռազմակայաններից: «Ի պատասխան ահաբեկիչների հանցագործությունների, որոնք խորդադի 17-ին (իրանական օրացույցով ամսաթիվ, որը համապատասխանում է հունիսի 7-ին) կատարվեցին Թեհրանում, «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների կուտակումներին, նրանց հրամանատարական կետերին եւ ապահովման կետերին Սիրիայի արեւելքի Դեր Զորի շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Հունիսի 7-ին ահաբեկիչների խմբերը հարձակում են գործել Թեհրանում Իրանի խորհրդարանի եւ Իրանի մայրաքաղաքի մերձակայքում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Այդ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 18 մարդ, շուրջ 50 հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55