ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է երկընտրանքի առաջ: Կամ պետք է ներկայանա դատարան և պնդի նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները, կամ՝ գնա և հրաժարվի իր ցուցմունքներից և նշի, որ «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ ունեցել է որոշակի համագործակցություն և հիմա որևէ բողոք չունի նրա դեմ: Սակայն ինչպես երևում է, Ուրիխանյանը չի կարողանում ընտրություն կատարել: Նա արդեն 3 դատական նիստի չի ներկայանում տարբեր պատճառաբանություններով: Եվ եթե հունիսի 22-ին Ուրիխանյանը դատարան չներկայանա, նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում կկայացվի: Այդ պահանջը նախօրեին կայացած դատական նիստին դրեց նաև Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա պնդեց, որ կամ պետք է Ուրիխանյանը բերման ենթարկվի, կամ իր պաշտպանյալի՝ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվի:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ուրիխանյանը վճռական է տրամադրված: Նա դեռ իր շրջապատում հայտարարում է, որ գնալու է դատարան և պատռելու է Անի Հովհաննիսյանի դիմակը, ինչի համար ունի բավարար ապացույցներ, որոնք ներկայացնելու է միայն դատարանում: Դրանից զատ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ուրիխանյանին հանձնարարել է վերջնականապես փակել թեման՝ կամ գնալ դատարան, պատմել ամբողջ ճշմարտությունը, հաստատել իր նախաքննական բողոքն ու ապացուցել դրա ճշմարտացիությունը, կամ հակառակը, բայց փակել թեման: Բոլորը սպասում են Ուրիխանյանի որոշմանը: Ծառուկյանը Ուրիխանյանին զգուշացրել է, որ եթե անգամ նա կարող է դատարանում ապացուցել իր ճշմարտացիությունը, որ Անի Հովհաննիսյանը իրենից շորթում է կատարել, ապա կարող է գնալ անգամ դրան, անկախ նրանից, որ դրա արդյունքում Անի Հովհաննիսյանը հնարավոր է մնա կալանքի տակ:
Բայց այն հանգամանքը, որ Ուրիխանյանը դեռևս հապաղում է, նշանակում է, որ նրա ապացույցները բավարար չեն: Բացի այդ, Անի Հովհաննիսյանը ևս համառում է, որ Ուրիխանյանը ներկայանա դատարան: Նրա վստահությունը նույնպես գալիս է ապացուցելու, որ մի բան այն չէ:
Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս գործի վերաբերյալ ինքը մեկնաբանություններ չունի, չի տալիս, քանի որ գործն իր հետաքրքրությունների շրջանակից դուրս է:
Մեր դիտարկմանը, որ ինքը տուժող է ճանաչվել և կարգավիճակից ելնելով պետք է ցուցմունք տա դատարանում, ինչպե՞ս կարող է այդ ամենն իր հետաքրքրություններից դուրս լինել, Ուրիխանյանը պատասխանեց. «Այն, ինչ որ ես պետք է կամ պետք չէ անեմ, սահմանում է Սահմանադրությունը: Խնդրում են, ինձ այդ թեմայով չանհանգստացնել»,- ասաց նա:
Նշենք, սակայն, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք չկա պատգամավորին դատարան բերման ենթարկելու մասով: Դատարանը հանգիստ կարող է նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից պահանջել է խոշոր չափի` 1 մլն դրամ գումար:
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
16:02
18:45 11.07.25
19:08 11.07.25
18:03 11.07.25
15:38 11.07.25
16:02 11.07.25
16:19 11.07.25
10:21 11.07.25
12:45 11.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03