ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հունիսի 18-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակը։
Սպիտակ տանը թերթի աղբյուրի տվյալներով՝ Քուշները մտադիր է հանդիպել Նաթանյահուի հետ Երուսաղեմում, իսկ Աբասի հետ՝ Ռամալլահում: Ինչպես սպասվում է, նա նրանց հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը, «նրանց գերակայություններն ու հետագա հնարավոր քայլերն» այդ ոլորտում, նշել է թերթը:
Նախ Քուշները կլինի Իսրայելում: Նա այնտեղ կժամանի հունիսի 21-ին, իսկ երկու օր շուտ տարածաշրջան պետք է ժամանի միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը:
Թերթի աղբյուրի խոսքով՝ առաջիկա հանդիպումներից չպետք Է ինչ-որ ճեղքումներ ակնկալել մերձավորարեւելյան կարգավորման գործում: «Կարեւոր Է հասկանալ, որ պատմական հաշտության համաձայնագրի մշակումը ժամանակ կպահանջի»,- ասել է Սպիտակ տան աշխատակիցը:
Նա ընդգծել է, որ Թրամփն «իր ամենավստահելի խորհրդականներից մեկին հանձնարարել Է գլխավորել խաղաղ կարգավորման աշխատանքը», եւ ապագայում «Քուշները եւ Գրինբլաթը, հավանաբար, շատ այցելություններ կկատարեն տարածաշրջան»՝ ինչպես համատեղ, այնպես էլ առանձին: Բացի այդ, միանգամայն հնարավոր է, որ Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելեն Վաշինգտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44