Մեր հասրակության մեծագույն սխալներից մեկն էլ չներելու հատկութնունն է։ Ցանկացած սխալ հասրակական պարսավանքի արդնունքում ճակատագրական է դառնում անձի, առավել ևս հրապարակային անձի համար։ Չունենք սխալվածին լիարժեք կյանք վերադարձնելու հատկություն։ Անընդհատ դեմքին ենք շրխկացնում մարդու սխալը և մեկուսացնում հասրակությունից՝ դրդելով ավելի մեծ սխալների։ Մեզ համար խորթ է հասարակական գործչի սովորական մահկանացու լինելը։ Անձի պաշտամունքի հետևանքները դեռ արմատախիլ չեն եղել մեր հոգեկորտվածքում և մտածում ենք, որ երկրի ղեկավարները պետք է լինեն իդեալակն կերպարներ։ Մոռանում ենք, որ ինչքան բազմաբնույթ է ստանձնածդ պատասխանատվությունը, այնքան սխալվելու հավանականությունը մեծ է։ Եվ չկա անսխալ մարդ, չկա ամենագետ ու պայծառատես քաղաքական գործիչ։ Մեր օրերում բարձր պաշտոն ունենալը խելքի և առանձնահատուկ հատկանիշների հետ չի կապված։ Դա ուղղակի անձի ձգտումների ու նպատակասլացության արդյունք է։ Պետք չէ կարծել, որ մեզանից ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները մեզանից խելացի ու ինտելեկտուալ հանճարներ են։ Քննադատելն ու մեզադրելը ամենահեշտ գործն է։ Ոչ մեկս չգիտենք, թե մենք ինչպես կվարվեինք նման բարդ իրավւճակում, իսկ հեռվից դիտողը ամեն ինչ չէ, որ զգում ու հասկանում է։ Այսօրվա և նախկին մեղանչողների փոխարեն շատ մեղադրողներ ու քննադատողներ ավելի վատ լուծում կտային նմանատիպ իրավիճակներին։ Ժամանակին մեղադրվել են, բոլոր նրանք, ովքեը այսօր ազգային պարծանք են մեզ համար։ Այսօրվա մեղադրվողնորից շատերն էլ պարծանք կդառնան ապագա սերունդների համար։ Մենք անձին միշտ գնահատել ենք նրան կորցնելուց հետո։ Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Չարենց, Թումանյան... Շարունակե՞մ։ Հիմա կասեք, որ նրանց մեղադրողը սովետական վարչակարգն էր, հասարակությունը չէր։ Այդ վարչակարգն էլ բաղկացած էր այդ հասարակությունից և հասարակությանն էլ ներկայացվում էր այնպիսի փաստարկներ, որոնք դատապարտելի էին դարձնում ազատատենչ անձանց։ Նույնն էլ հիմա է, մենք գողին, կաշառակերին, մարդասպանին տեսնում ենք վարչակարգի ներկայացրած տեսանկյունից։ Երբ որ սովետական վարչակարգը կործանվեց, շատ «ազգի դավաճաններ» արդարացվեցին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, բազում դաշնակցականներ արդարացվեցին, երբ որ հրաժեշտ տանք ներկայիս վարչակարգին, վստահ եմ՝ կարդարացվեն և կհերոսացվեն այնպիսի մարդիկ, ովքեր այսօր խարազանված են հանցագործի և ազգի դավաճանի պիտակով։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02