ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են, որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ, այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:
Նշենք նաև, որ «Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի պետություն:
Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո Ողջիից-Ամասիա 12 կմ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության «Համայնքների զարգացումը՝ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Համայնքի Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56