Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ծրագրի շրջանակներում կազմակերպել են տիկնիկային թատրոն` Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի և դերասանների մասնակցությամբ, նկարչություն ասֆալտի վրա՝ «Խաղաղությունը մանուկների աչքերով», նկարչություն՝ ջրաներկով, ակվագրիմ, ֆոտոմրցույթ` «Երջանիկ մանկություն» խորագրով: Այնուհետև երեխաներին շնորհավորել ու զվարճացրել են ռուսական մուլտիպլիկացիոն սերիալի հերոսներ Մաշան և Արջը, իսկ Ստեփանակերտի մշակութային օջախների սաների մասնակցությամբ տեղի է ունեցել տոնական համերգ։
Իր խոսքում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը շնորհավորել է բոլոր երեխաներին, մաղթել՝ խաղաղություն և արևշատություն:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին երեխաները նամակ են գրել, որով խաղաղություն ու ահոգ մանկություն են խնդրել»,-ասել է Կ. Հարությունյանը:
«Նման միջոցառումները խոսում են մեր երկրի պետականաշինության մասին, որովհետև մեր երկրի ապագան այս մանուկների ձեռքերում է, և նրանք են լինելու Արցախը շենացնողն ու զարգացնողը:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթում նրանց խաղաղություն, առողջություն և ամենայն լավն ու բարին»,- ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սան Անի Մանուչարյանը, ով մասնակցել է համերգային ծրագրին մեզ հետ զրույցում նշել է. «Այս օրը իմ համար յուրահատուկ է. մեր տոն օրն է։ Իմ ընկերներին ցանկանում եմ հաջողություններ՝ կյանքի բոլոր բնագավառներում»:
«Երեխաների տոնը գեղեցիկ օր է բոլորիս համար, որը միայն ու միայն ջերմություն ու ծիծաղ է հաղորդում երեխաներին ու ծնողներին,- նշել է Ստեփանակերտի ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության կապիտան Բորիս Ջալավյանը, ով որպես հայր իր երեխայի հետ եկել էր մասնակցելու տոնական միջոցառմանը:
«Տեսնելով մեր՝ Արցախ աշխարհի բալիկների ժպիտները մենք ավելի ենք ոգևորվում: Մեր բոլոր ջանքերն ու գործունեությունը հենց դրան են նպատակաուղղված: Նրանք են մեր ապագա զինվորները և մեր հայրենիքը շենացնողները: Բոլորին ցանկանում եմ հաջողություն, խաղաղություն և առողջություն»,-ասել է Բ. Ջալավյանը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34