ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե արդյոք կառավարության նոր ծրագրում խոստացված 5 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, թե ոչ։
Aysor.am-ի դիտարկմանը, թե արդյոք կառավարության ներկա կազմի պայմաններում իրական է համարում կառավարության նոր ծրագրում նախատեսվող 5 տոկոս տնտեսական աճը, Վարդևան Գրիգորյանն ասաց.
«Կառավարությունը նախորդ տարիներին էլ է խոստացել տնտեսական աճ: Երբ ծանոթանանք ծրագրերին, կփորձենք հասկանալ, թե որքանով է իրատեսական այդ 5 տոկոս տնտեսական աճի ապահովումը: Դրանից հետո նոր կկարողանանք ասել կառավարությունն այս կազմով ու իր ծրագրով հնարավորություն ունի այդքան տնտեսական աճ ապահովել, թե ոչ»:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում նախորդ 9 ամիսների ընթացքում կառավարության աշխատանքը և համաձայն է այն մտքի հետ, որ հաջողվել է խոստացված 3.2 տոկոս տնտեսական աճն ապահովել, Վարդևան Գրիգորյանն ասաց.
«Տնտեսական աճը շատ լավ է, բայց այն արտահայտված պիտի լինի ժողովրդի բարեկեցությամբ։ Հիմա մեր ժողովրդի բարեկեցությունն ավելացե՞լ է, թե՞ ոչ, խնդիրը սա է։ Ես դա չեմ տեսել։ Տնտեսական աճը ինքնանպատակ չի կարող լինել, այն ժողովրդի ինքնալվացմանն է տանելու: Եթե այդ 5 տոկոսը թեկուզ մեկ քայլ առաջ մեր ժողովրդի դրական կենսական մակարդակի բարձրացում ապահովի, իհարկե լավ է»:
Կառավարության 2017-2022 թթ. ծրագրով նախատեսվում է ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 %-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 տոկոս:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02