Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում տեղադրելու խնդրին:
«Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական լուծումներն ընդհանրապես չեն երևա: Յուրաքանչյուր շենքի համար անհրաժեշտ է մշակել գովազդների փակցման հստակ տեղերը, չափերն ու տեսակը, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ այդ շենքում գործունեություն սկսելուց առաջ իմանա, թե տվյալ հասցեում գովազդի ինչ տեսակ է թույլատրելի: Խոսքս առաջին հերթին վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին: Բացի այդ, անթույլատրելի է, երբ ավագանու որոշմամբ որևէ շենքի վրա հուշատախտակ է տեղադրվում և որոշ ժամանակ անց դրա հարևանությամբ հայտնվում են ինչ-որ գովազդներ, այն էլ այնպիսի բազմությամբ, որ հուշատախտակը հազիվ է նկատվում: Ըստ այդմ, գույքագրեք այն հասցեները, որտեղ նկատվել են շենքերի և շինությունների ճակատային հատվածների, կամարանցումների, կիսանկուղային հարկերի արտաքին տեսքը գովազդներով անհարկի, ոչ սահմանված կարգով ծանրաբեռնելու դեպքեր և համապատասխան քայլեր ձեռնարկեք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47