«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա, մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Իսկ ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին՝ ամբիոնի վարիչ:
Բանն այն է, որ Գասպարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի: Կմասնակցի Գասպարյանը, թե ոչ՝ չհաջողվեց ճշտել, նա չպատասխանեց մեր զանգին:
Հիշեցնենք, որ Գ. Գասպարյանը 2012թ. ռեկտոր էր դարձել մեծ սկանդալի արդյունքում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով երկար պայքարում էր իր իրավունքների համար: Նշենք, որ Կարինե Հարությունյանը փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզիկոս է, անվանի գիտնական, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյանի դուստրը:
Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է: Թե երբ կլինի մրցույթը, ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ, ըստ այդմ՝ պետք է սպասեն կառավարության որոշմանը, որից հետո պետք է ձևավորվի խորհուրդ, նոր հայտարարվի մրցույթ:
Բրյուսովի անվան համալսարանից պարզեցինք, որ հունիսի 8-ին կառավարությունն արդեն որոշում կայացրել է, ըստ այդմ՝ եռամսյա ժամկետում պետք է ձևավորվի խորհուրդ, որից հետո հայտարարվի մրցույթ: Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարինե Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55