ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին և Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը նաև խորհրդարանական ձևաչափով:
Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներով նախատեսված կարգավորումները: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների, հատկապես Եվրոպայի խորհրդի աջակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենքներն ինստիտուցիոնալ տեսանկյունից արդյունավետորեն կյանքի կոչելու հարցում:
Արփինե Հովհաննիսյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և համագործակցության ծրագրերին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47