Սահմանային իրավիճակը Ղարաբաղյան կոնֆլիկտի փուլում հերթական սրացումն է, Ադրբեջանը շարունակում է իր մարտավարությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը։ Ըստ նրա՝ մենք պետք է նոր մարտավարություն որդեգրենք, չվախենանք, որ մեզ կարող են ագրեսոր անվանել։
«Պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որ բխեն մեր շահերից: Լավ կլինի, որ խաղաղության կարգավիճակի մեջ չընկնենք հոգեբանորեն ու չզարմանանք, թե ինչու է Ադրբեջանը նման քաղաքականություն վարում: Մենք պետք է կարողանանք օգտվել իրավիճակի փոփոխությունից»,-մանրամասնեց նա։
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ թե՛ սահմանին, թե՛ դիվանագիտության մեջ չպետք է վախենալ նախահարձակ լինելուց, պետք է աշխատել հատկապես առաջնագծում բացերը շտկելու ուղղությամբ։
«Եթե զոհ ունենք, դիպուկահարը կրակել է, ուրեմն տեսել է թիրախը, այսինքն՝ բաց ունենք: Պետք է այնպիսի մարտավարություն ունենանք, որ Ադրբեջանը 0 հնարավորություն ունենա, կլինեն այլ մարտահրավերներ, կաշխատենք այդ ուղղությամբ», -շեշտեց նա։
Թևան Պողոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը կարողանում է նաև ցուցադրել իր ունեցածը, ռազմական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Վրաստանում, Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում, մենք էլ պետք է Իրանի, մյուս հարևանների հետ հարաբերությունները խորացնենք։
Թևան Պողոսյանը կարծում է, որ միջազգային հարթակներում ևս մենք Ադրբեջանի նման ամեն հնարավորություն չենք օգտագործում, ամենակարևորը՝ Ադրբեջանին նկարագրելու համար միջազգային հանրության համար ընդունելի բառապաշար չունենք։
«Միջազգային ատյաններում, որտեղ Ադրբեջանն ունի ինչ-որ հնարավորություններ, նա դրանցից օգտվել է, ԵԽԽՎ-ում է եղել և օգտվել, ԵԱՀԿ գրասենյակը փակելու հնարավորություն է տեսել՝ արել է»,-ընդգծեց նա։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02