«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների շրջանակում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած գալահամերգով ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի արդյունքները:
Լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը: Հատկանշական է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ այս կրթօջախն է զբաղեցնում փառատոնի առաջին հորիզոնականը, որի համար այս անգամ արժանացել է նաև Երևանի քաղաքապետարանի հատուկ մրցանակին: Երկրորդ հորիզոնականում Արմեն Տիգրանյանի, իսկ երրորդում Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներն են: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան Ռոնիկ Հարությունյանը:
Փառատոնում լավագույնը ճանաչված 10 դպրոցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցներին պատվոգրեր ու խորհրդանշական արձանիկ-մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Սա Հայաստանի Հանրապետության խոշորագույն կապիտալներից մեկն է, մեծ ներդրում, որի արդյունքներն այս պահին գուցե տեսանելի չեն, բայց մոտ ապագայում շոշափելի են լինելու և հպարտություն են ներշնչելու: Այս երեխաները կերտելու են մայրաքաղաքի նոր հմայքը, նոր մշակութային մթնոլորտը», - նշել է Արամ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-27-ը մրցույթ-փառատոնի մասնակից պատանի երաժիշտները մրցել էին 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:
«Մենակատարներ» ոչ մրցութային անվակարգում լավագույն մասնակիցները հուլիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Նույն օրը համերգի երկրորդ մասում ելույթ կունենա նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների սաներից կազմված նվագախումբը, որն իր անդրանիկ ելույթով հանդես եկավ «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի գալահամերգի ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47