ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը Եգիպտոսում տեղի ունեցող ահաբեկչության դեմ պայքարի հարցում նշում է Հայաստանի աջակցությունը: ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, ըստ որի Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ էր տրվել առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: Դեսպանն հասկանալի համարեց այդ հայտարարությունը և հավելեց, որ ՀՀ կառավարությունն իրավունքի ունի պաշտպանելու իր քաղաքացիներին:
«Նմանատիպ հայտարարությունները նորություն չեն, կարգադրությունը երկար ժամանակ է գործում: Անվտանգության տեսանկյունից` ահաբեկչության դեմ պայքարում հասել ենք որոշակի հաջողությունների, որը, մեր կարծիքով, անում ենք ամբողջ միջազգային հանրության անունից: Մեր աջակցությունն ենք զգում Հայաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարում և շատ ենք գնահատում այն: Ես կարող եմ հասկանալ այդ հայտարարությունը և, հուսով եմ, իրադրությունը շուտով կփոխվի և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Հայաստանից Եգիպտոս և հակառակ ուղղություններով իրականացվող կանոնավոր չվերթները կապացուցեն, որ Եգիպտոսն ապահով է, և մարդիկ իրենց կարծիքը կփոխեն: «Երբ այնտեղից ուրախ հետ վերադառնան, մյուսներին էլ այն կքաջալերի»,- ավելացրեց նա:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ էր տվել առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով այն հարցին, թե Ալեքսանդրիայում և Տանտայում ապրիլի 9-ին արձանագրված ահաբեկչություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված, պատասխանել էր, որ հաշվիառնելով ապրիլի 9-ին Ալեքսանդրիայի և Տանտայի ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրությունմտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին առանցանհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները, խուսափել զանգվածային կուտակման վայրերից և մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01