«Մի քանի օր է՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում սկսվել է խոտհունձը: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Շիրակի ցանքատարածություններն այս տարի այնքան էլ բերքատու չեն, գյուղացիները դժգոհ են:
Մասնավորապես, մարզի Կապս համայնքում խոտի ցանքատարածությունները չեն հնձում: Գյուղապետ Լորիկ Մկոյանը Armtimes.com -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում անասնակերի լուրջ խնդիր է առաջանալու մարզում:
«Դաշտերի վիճակն այս տարի վատ է: Բնական խոտ չկա, իսկ ցանովի խոտերի (կորնգան, առվույտ) բերքն էլ շատ քիչ է: 2-3 օր է քաղելը սկսել ենք, բայց օգուտ չկա: Կորնգանի բոյը հազիվ 15-20 սանտիմետր է: Դաշտ կա, որ խոտ չկա, տեղ էլ կա, որ մի 30 հատ տուկ հազիվ դուրս գա»,- Armtimes.com -ի հետ զրույցում դժգոհելով ասաց Կապսի գյուղապետը:
Համայնքապետը հավաստիացնում է, որ նախորդ գյուղատնտեսական տարում մեկ հեկտարից մինչև 450 հակ է հնարավոր եղել ստանալ: Հիմա նվազել է բերքատվությունը, կատարված ծախսերը ստացված արդյունքին համապատասխան չեն: «Մեկ հեկտարը քաղելու համար 12 հազար դրամ և 10 լիտր վառելիք է պետք, մեկ տուկ կապելը 100 դրամ է, բայցի դա, նաև թելն ենք առնում, մեկ հատ տուկ տեղափոխելը 150 դրամ է»,- Armtimes.com -ին տեղեկացրեց Լորիկ Մկոյանը:
Գյուղապետը նշում է, որ արդեն անասնակերի կտրուկ գնաճ է նկատվում, որը լինելու է շարունակական: Մկոյանի խոսքով՝ մարզում առաջիկա ձմռանը անասնակերի բացակայության պատճառով հարկադիր մորթ կիրականացվի: Այս մտավախությունը անասնատերերին խուճապի է մատնել:
«Խոտի գներն արդեն թանկացրել են: Հիմա մի տուկը 1500 դրամ է, ձմռանը կդառնա 2000 դրամ: Ամասիա էլ որ խոտ չեղավ՝ ավելի կթանկանա: Ով էլ հնարավորություն չունեցավ գնելու, ստիպված վաճառելու է անասունը կամ հարկադիր մորթի ենթարկի»,- եզրափակում է Կապսի գյուղապետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15