«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:
Երեւան քաղաքի Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այս մոլն իր մակերեսով զիջում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող եւ առաջիկայում շահագործման հանձնվող «Մեգա մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնին ե՛ւ մակերեսով, ե՛ւ նախատեսվող ժամանցի, սպասարկման ծառայություններով: «Ռիո մոլ»-ի ընդհանուր մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, մինչդեռ «Մեգ մոլլ»-ը մեծ է 2 անգամ: Սամվել Ալեքսանյանի նոր մոլի մակերեսը 57 հազար քառակուսի մետր է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ռիո մոլ»-ի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Մոլի կառուցումը սկսվեց երկու տարի առաջ:
«Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ եւ կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան եւ սրճարան:
«Ռիո մոլ»-ում նախատեսված է սուպերմարկետ, հագուստի, կոշկեղենի, պարֆումերիայի, աքսեսուարների եւ էլեկտրոնիկայի վաճառքի կետեր: «Ռիո» առեւտրի կենտրոնի առավելությունը համարում է հարկից փողոցների, Սարալանջի մայրուղուն հատող տարածքում գտնվելը, ինչպես նաեւ այն, որ կառուցվել է Արաբկիր վարչական շրջանում: Առեւտրի կենտրոնում նախատեսված է, որ լինեն 100-ից ավելի ռուսական եւ այլ երկրների հայտնի բրենդներ:
Նշենք, որ Երեւան քաղաքում առաջին մոլը բացվեց Տաշիր ընկերությունների խմբի կողմից Դալմայի այգիների մոտ եւ կոչվեց «Դալմա գարդեն մոլ»:
Հ.Գ. Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է եւ ինչպես երեւում է՝ նրանք իրենց բիզնես գործունեությունն այնպես են իրականացնում, որ միմյանց չխանգարեն: Օրինակ՝ Երեւանի նույն թաղամասում իրար մրցակից չեն դառնում, նմանատիպ բիզնես մի վայրում չեն հիմնում եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55