Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Մասնագիտական յուրաքանչյուր տոն, անշուշտ, լավ առիթ է, որ գնահատես բոլոր նրանց, ովքեր իրավամբ իրենց գործի նվիրյալն ու անխոնջ ծառան են: Բուժաշխատողների դեպքում առանձնակի գնահատանքի է արժանանում նաև նրանց պատասխանատու առաքելությունը, քանզի նրանցից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, թե ինչ ասել է մարդկային կյանքն ու հանուն դրա մինչև վերջ պայքարելը: Մարդկային կյանքեր փրկելն ու նրանց առողջությունը վերականգնելը, իրոք, առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, մասնագիտական հմտություններ և, որ ոչ պակաս կարևոր է, մարդկային բարձր որակներ: Այսօր մենք ունենք առողջապահության ոլորտի բազում այնպիսի մասնագետներ, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվն ու հավատարիմ իրենց երդմանը, ամեն օր կյանք և առողջություն են պարգևում մարդկանց, երջանկացնում հազարավոր ընտանիքների: Ու ես վստա՛հ եմ, որ դուք, հարգելի՛ բուժաշխատողներ, այսուհետ էլ կշարունակեք ապրել և աշխատել ձեր կոչմանն ու մարդասիրական առաքելությանը հավատարիմ, կշարունակեք հույս ու հավատ ներշնչել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց, պայքարել նրանց օր առաջ, ժամ առաջ առողջացնելու և ոտքի կագնեցնելու համար: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերն ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում: ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56