Հունիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) բազմակողմ համագործակցության շրջանակներում գործող Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստը, որի համակազմակերպիչներն են Հայաստանը և Ֆրանսիան:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցում են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը նախատեսվում է քննարկել վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման հետ կապված մարտահրավերները, մշակված քաղաքականության և պրակտիկայի խնդիրները:
Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ կարևորելով կանոնակարգված ռեադմիսիոն քաղաքականության դերը շարժունակությունը խրախուսելու գործում: Նախարարի տեղակալն արձանագրել է, որ Եվրամիությունը հայկական կողմի հետ հաջողությամբ համագործակցում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են սահմանների համալիր կառավարումը, միգրանտների վերաինտեգրումը, փաստաթղթերի անվտանգությունը, ավելացնելով նաև, որ համատեղ ձեռքբերումներն ակնհայտ են:
Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության 20 արդյունք մինչև 2020թ. անվանումը կրող համատեղ աշխատանքային փաստաթղթին, որում ձևակերպված է արդեն 2017թ.-ին Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ ընդգծելով ապահով շարժունակության և մարդկանց միջև շփումների կարևորությունը Հայաստանի և ԵՄ անդամ երկրների հասարակությունների համար:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01