Խաչաձև հարցաքննության արդյունքում վարչապետն, ի վերջո, ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը տասը տոկոսով: Ի՞նչ է լինելու, երբ այս կարգավիճակը ստանձնելուն պատրաստ է նաև Սերժ Սարգսյանը, օրինակ, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի Վիգեն Սարգսյանը», – նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մայիսի 18-ին կայացած ԱԺ առաջին նիստում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը «խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ»։
«Ելք»-ի ղեկավարը կարծում է, որ կառավարության ծրագրի քննարկումը իմաստ կստանա, քաղաքական լուրջ քննարկում կիրականացվի, եթե Կարեն Կարապետյանը շատ հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետն իր նոր կերպարով, նոր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց ընտրակաշառքների բաժանման և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։
Փաշինյանը նկատեց, որ ամեն ինչ շատ նման է նրան, որ «այսօր Ազգային ժողովում ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ու ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի գործընթացին»։
«Ըստ էության, ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա», – հավելեց Նիկոլ Փաշինյանը։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32